00:00:00

Hzham.am-ի Խմբագիրը բերման է ենթարկվել՝ ոստիկանից շորթում կատարելու կասկածանքով

01:54, 20 հունիս 2019 Իրավական

Yerevanpress-ին հայտնի է դարձել, որ ՀՀ Ոստիկանության Վեցերորդ վարչության կողմից բերման է ենթարկվել Hzham.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանը՝ բարձրաստիճան ոստիկանից շորթում կատարելու կասկածանքով։ Yerevanpress-ին նաև հայտնեցին, որ քիչ առաջ բերման ենթարկված hzham.am կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանին ձերբակալել են և  բերման են ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչություն՝ բարձրաստիճան ոստիկանից 400.000 ՀՀ դրամի չափով շորթում կատարելու փաստի վերաբերյալ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր