00:00:00

Գորայքի ընտրություններում պարտված թեկնածուն դիմել է դատարան

01:42, 20 հունիս 2019 Իրավական

Սյունիքի մարզի խոշորացված Գորայք համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքում պարտված թեկնածու Արտյոմ Գրիգորյանը դիմել է Վարչական դատարան։ Գրիգորյանը դատարան հայցադիմում է ներկայացրել հունիսի 17–ին։ Նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2019թ. հունիսի 9–ին Գորայքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքներնը՝ պարտավորեցնել ընտրական տեղամասում վերաքվեարկություն նշանակել, ինչպես նաև անվավեր ճանաչել Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 2019թ. հունիսի 14–ի համապատասխան որոշումները։ Գրոծով երրորդ անձ է ներգրավվել հաղթած թեկնածուն՝ Աշոտ Աղաջանյանը։ Դատարանը, նախագահությամբ Աղասի Դարբինյանի երեկ՝ հունիսի 18–ին որոշում է կայացերլ մերժել հայցադիմումի ընդունումը։ Դատարանն արձանագրել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովին վերաքվեարկություն նշանակելուն պարտավեցնելու մասին որոշում կայացնելու իրավասություն դատարանին վերապահված չէ և այդ հարցը ենթակա չէ դատարանում քննության։ Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Սյունիքի մարզի խոշորացված Գորայք համայնքում արտահերթ ընտրություններին 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 քաղաքացի։ Նշենք, որ ընտրությունների արդյունքներով Աշոտ Աղաջանյանը ստացել է 531, իսկ Արտյոմ Գրիգորյանը՝ 515 քվե։ Մեկ այլ թեկնածու՝ Մանուչար Մկրտչյանն էլ ստացել էր 13 քվե։ Գորայք համայնքի թիվ 34/3 տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով թեկնածուն դիմումն էր ներկայացրել ԹԻՎ 34 տարածքային ընտրական հանձնաժողով։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցոլ հանրապետության 23 համայնքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր