00:00:00

Մենք գործընթացի այդ փուլին չենք հասել․ ինչ է նկատի ունեցել Հայկ Սարգսյանը

04:02, 19 հունիս 2019 Իրավական

«Արտահանձման գործընթացը շարունակվում է, եւ վերջնական որոշումը կայացնելու է Չեխիայի արդարադատության նախարարությունը ։ Պարզապես մենք դեռեւս գործընթացի այդ փուլին չենք ասել, հետեւաբար իրենց պատասխանի մասին չգիտենք։ Ես այսօր իմ խոսքում հենց դա եմ նկատի ունեցել»։ Այս մասին Irakanum.am-ի  հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի եղրորդին՝ Հայկ Սարգսյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, թե ինքը պնդել է, որ Չեխիայի արդարադատության նախարարությունը չի պատրաստվում հանձնել եղբորը՝ Նարեկ Սարգսյանին։ Ըստ Հայկ Սարգսյանի՝ լրատվամիջոցներում իր խոսքը թյուրըմբռնման հետեւանք է եղել։ Նշենք, որ դատարանում շարունակվում է Հայկ Սարգսյանի գործի քննությունը, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Իսկ եղբորը՝ Նարեկ Սարգսյանին «Ինտերպոլի» աջակցությամբ անցած տարվա դեկտեմբերի 6-ին հայտանաբերել էին Պրահայում։ 2018-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր