00:00:00

Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց․ դատարանի դիմաց լարված իրավիճակ է

20:17, 18 հունիս 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների բողոքների գործով ինքնաբացարկ չհայտնեց: Դատարանը քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց Քոչարյանի պաշտպանների եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի նախորդ նիստին ներկայացրած թվով վեց միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարան չի ներկայացվել: Հավելենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց   բողոքի ցույց են անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ նրա դեմ հանդես եկող քաղաքացիները։ Դատարանի բակում կարգուկանոնը հսկում են մի խումբ ոստիկաններ ու դատական կարգադրիչներ, տեղադրվել են նաեւ արգելապատնեշներ։ Քոչարյանի աջակիցները իրենց հետ բերել են «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրառմամբ պաստառներ, իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները բերել են «Քոչարյան, հանցագործ» գրառմամբ պաստառներ։ Դատարանի բակում իրավիճակը լարված է. Քոչարյանի աջակիցները վանկարկում են «Ազատություն», իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները՝ «Հանցագործ»։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր