Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողներին ասել է, որ իր տեղեկություներով՝ Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին: Նա նշել է, որ Չեխիայի Արդարադատության նախարարությունն, իր տեղեկություններով, նման համաձայնություն չի տվել: Հայկ Սարգսյանը նաև ասել է, որ հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում:
Նշենք, որ դատարանում շարունակվում է Հայկ Սարգսյանի գործի քննությունը, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: