00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանների օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ պատրաստողն ու իրացնողը

17:59, 18 հունիս 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 17-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից, կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝42-ամյա Արթուր Փ.-ն է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների օպերատիվ տվյալները հավաստի են եղել և նրա մոտ հայտնաբերվել են մի քանի հատ 5000 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Մինչ ոստիկանությունում Արթուր Փ.-ն «Գյուլնազ տատու հեքիաթներն էր պատմում», ոստիկանները պարզել են, որ Արթուր Փ.-ի հետ մասնակից է Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Բաբկեն Բ.-ն։ Ոստիկանները կարճ ժամանակ անց հայտնաբերում են նաև Բաբկեն Բ-ին, ով նույնպես բերման է ենթարկվում ոստիկանության կենտրոնական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 202 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Արթուր Փ.-ն և Բաբկեն Բ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր