00:00:00

ԲԴԽ–ն հաստատել է Արմեն Բեկթաշյանի և Սերգեյ Մեղրյանի հրաժարականները

18:35, 17 հունիս 2019 Իրավական

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 17–ի նիստում քննարկել և հաստատել է ԲԴխ անդամներ Արմեն Բեկթաշյանի և Սերգեյ Մեղրյանի հրաժարականները։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԴԽ մամլո խոսնակ Արման Խաչատրյանը։ Նշենք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը և իրավաբան–գիտնական Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել հունիսի 14–ին։ Ներկայումս ԲԴԽ–ում մնացել է չորս անդամ՝ դատավորների կազմից՝ Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իսկ իրավաբան–գիտնական կազմից Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր