00:00:00

Երեւանում տաքսու վարորդին սպանելու համար հետախուզվողին հայտնաբերել են Վանաձորում՝ դեպքից մի քանի օր անց

14:13, 15 հունիս 2019 Իրավական

Հունիսի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հայտնաբերել են Երեւանում հունիսի 10-ին տաքսու վարորդին սպանած Երեւանի բնակիչ 30-ամյա Զորիկ Մանուկյանին: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Զորիկ Մանուկյյանին Լոռու մարզից տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, քանի որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ նրա նկատմամբ կայացրել է երկասմյա կալանքի որոշում: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Զորիկ Մանուկյանն դանակահարել է Երեւանի բնակիչ 56-ամյա Սարգիս Ա.-ին, ով Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաեւ, որ այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Գլինկայի փողոցի եւ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում Սարգիս Ա.-ի հետ վիճաբանել են Զորիկ Մանուկյանը, նրա ընկերը, Երեւան քաղաքի Սարի Թաղի բնակիչ 56-ամյա Գրիգոր Բ.-ն, որի ժամանակ Զ. Մանուկյանը դանակով հարվածել է Սարգիս Ա.-ի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Նշված վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Երեւան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վահան Ֆ.-ն, ով Էրեբունի հիվանդանոց էր ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել Վահան Ֆ.-ի կյանքը փրկել։ Զորիկ Մանուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նշենք, որ օպերատիվ աշխատանքները համակարգել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը եւ նրա օպերգծով տեղակալ Ալեքսանդր Մամիկոնյանը: Հենց նրանց աշխատանքի շնորհիվ է հաջողվել դեպքից օրեր անց հայտնաբերել հետախուզվողին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր