00:00:00

Պատգամավոր Հայկ Սարգսյանը դատի է տվել լրատվամիջոցին

01:12, 15 հունիս 2019 Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ–ի։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ Հայկ Սարգսյանը դատարան է դիմել զրպարտության եւ վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը եւ բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջով։ NEWS.am–ի հետ զրույցում Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատական հայցի հիմքում «Իրավունք» թերթի՝ մայիսի 14–ին հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով»։ Հայցվոր կողմը վիրավորանք եւ զրպարտություն է համարում հոդվածում տեղ գտած ամբողջ տեղեկությունը եւ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում մինչեւ 1 մլն դրամ գումար է պահանջում։ Նա նշեց, որ իրենք ներկայումս այլ լրատվամիջոցների դեմ էլ են դատական հայցեր նախապատրաստում՝ կապված Հայկ Սարգսյանի վերաբերյալ այլ հրապարակումների հետ։ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն էլ NEWS.am–ից տեղեկացավ, որ իրենց թերթի դեմ դատական հայց է ներկայացվել։ Գալաջյանը նշեց, որ պատգամավորը նախքան հայցը հերքման պահանջ չի ներկայացրել խմբագրությանը, իսկ ինչ վերաբերվում է հրապարակմանը, ապա ըստ խմբագրի՝ հոդվածում տեղ գտած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր