00:00:00

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

19:38, 14 հունիս 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանական կողմի՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը:  ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը: «Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ինձ` դատավոր Դանիելյանիս ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը»,- ասաց Դանիելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր