00:00:00

Մեկնարկեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին դատական նիստը

19:34, 14 հունիս 2019 Իրավական

Երեւան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում՝  դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ մեկնարկեց Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին նախնական դատական նիստը։ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին։ Հայցի համար հիմք է հանդիսացել Գրիգորյանի հասցեին Սիլվա Համբարձումյանի կողմից նախորդ տարի արված հայտարարություններից մեկը։ Նշենք, որ Համբարձումյանը լատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: Գործարարը նշել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Հունիսի 6–ին նրա վիճակը կալանավայրում կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր