00:00:00

Եթե դուք չեք հարգում  Արցախի հերոսին, ուրեմն Ալիևի որդիներն եք․ Քոչարյանի կողմնակիցը՝ մյուս քաղաքացիներին

15:45, 12 հունիս 2019 Իրավական

  Վերաքննիչ քրեական դատարանում Արմեն Դանիելյանի նախագահությամբ   շարոնակվում է   ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ  բողոքի  քննությունը: Քոչարյանի կողմնակիցները և մյուս քաղաքացիները շարունակում են փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել։ Քոչարյանի կողմնակիցներից մեկը հորդորեց իջեցնել  Քոչարյանին վերաբերող վիրավորական պաստառները, այնուհետև  Քոչարյանի դեմ և կողմ ակցիա անող քաղաքացիները վիրավորանքների տարափ  հնչեցրին միմյանց նկատմամբ։ «Իսկ մենք այդտեղ պաստառ ենք տեսնում, որի վրա գրված է՝ Քոչարյանը հերոս է։ Նա հերոս չէ, դա մեզ համար վիրավորական է», -  Քոչարյանի կողմնակիցներին պատասխանեց մի քաղաքացի։ Այնուհետև Քոչարյանի կողմնակիցներից մեկը  դիմեց հակաքոչարյանականներին՝ ասելով՝ «Հայաստանի Սահմանադրությունը  ոտնահատում եք, տականքներ։ Դուք տականք եք, մարդ կոչվելու իրավունք չունեք։ Եթե դուք չեք հարգում  Արցախի հերոսին, ուրեմն դուք Ալիևի որդիներն եք, ԴՆԹ թեսթ անցկացրեք»։ https://www.facebook.com/irakanum.am/videos/399444634248621/?v=399444634248621

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր