00:00:00

102-րդ ռազմաբազայի զինծառայողները ուշադիր հետեւում են Նախիջեւանի զորավարժություններին. ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ

20:22, 11 հունիս 2019 Իրավական

102-րդ ռազմաբազայի զինծառայողները ուշադիր հետեւում են Նախիջեւանի զորավարժություններին: Հունիսի  11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Նրա հավաստմամբ՝ տվյալ զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում: «Դրանք պլանային զորավարժություններ են  եւ ամեն ինչ ընթանում է հայտարարված խնդիրներին համապատասխան», - նշեց նա: Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն, իր հերթին նշեց,  որ ՌԴ-ն որպես ռազմավարական գործընկեր շատ բան է անում, որպեսզի Հայաստանը իրեն անվտանգ զգա, իսկ մեր սերտ հարաբերությունները եւ Գյումրիում 102-րդ ռազմական բազայի գործունեությունը արտացոլում են Հայաստանի հետ հարաբերությունների մասին ՌԴ տեսլականը: «Հայաստանը, որը միշտ եղել է հուսալի դաշնակից, պետք  է Ռուսաստանին, եւ Ռուսաստանը պետք է  Հայաստանին՝ ուժեղ եւ բարգավաճ», - ընդգծեց նա: Կոպիրկինը հավելեց, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում կայունության օգտին: Հիշեցնենք, որ հունիսի 7-ից 11-ը Նախիջեւանում տեղի է ունենում «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերջին փուլը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր