00:00:00

Վերաքննիչը դռնբաց նիստում քննում է Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու հարցը. ուղիղ

14:54, 11 հունիս 2019 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դռնբաց դատական կարգով շարունակվում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ NEWS.am–ի լրագրողը դատարանից հայտնում է, որ Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դատական նիստին։ Պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մատիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝  չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Նշենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նախատեսված է Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը, որին սակայն Գրիգորյանը ամենայն հավանականությամբ չի մասնակցի։ Բժիշկների պնդմամբ՝ նա ի վիճակի չէ դուրս գալ հիվանդանոցից և ներկայանալ դատարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր