00:00:00

Հայտնի է Գյումրիում կիսաայրված վիճակում հայտնաբերված քաղաքացու ինքնությունը

22:55, 10 հունիս 2019 Իրավական

Հայտնի է Գյումրիում կիսաայրված վիճակում հայտնաբերված քաղաքացու ինքնությունը. տղամարդը 1971 թվականին ծնված Կամո Երվանդյանն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի՝ Մուշ 2-րդ թաղամասի ֆուտբոլի ակադեմիայի մոտ հունիսի 7-ին առավոտյան հայտնաբերվել է  1971 թվականի ծնված տղամարդու դի այրված վիճակում: Նախնական տեղեկություններով քաղաքացին ինքնահրկիզվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր