00:00:00

Արմավիրում հանդիսությունների սրահի մոտ եղբայրներն օդ էին կրակել

17:58, 08 հունիս 2019 Իրավական

Հունիսի 7-ին ոստիկանության Մեծամորի բաժնի եւ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհին գտնվող հանդիսությունների սրահի դիմաց Մեծամորի 23-ամյա բնակիչը, դեռեւս ինքնությունը չպարզված անձի հետ, իրենց մոտ ապօրինի պահվող ատրճանակից մի քանի անգամ օդ են կրակել: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ին, հանդիսությունների սրահի դիմաց կրակել են Մեծամորում ապրող եղբայրներ 23-ամյա Զորիկ Ս․-ն եւ 38-ամյա Արտյոմ Ս․-ն։ Արտյոմ Ս․-ն ոստիկաններին է ներկայացրել 9 մմ տրամաչափի «ԱՏՄԱԳԱ», իր անվամբ հաշվառված գազային ատրճանակը, իսկ Զորիկ Ս․-ն ներկայացրել է հոր անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «ԿՈՄԲԱՏ» գազային ատրճանակը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր