00:00:00

Քոլեջի 17-ամյա սանը դանակահարել է 16-ամյա տղային

17:22, 08 հունիս 2019 Իրավական

Հունիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանում սովորող, սևանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ին, Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քոլեջի 17-ամյա սովորողը դանակով հարվածել էր նրա որովայնին՝ պատճառելով վնասվածք: 17-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր