00:00:00

«Վովայի Արշակը» Դանիել Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել իրեն քրեական հեղինակություն անվանելու համար

05:46, 08 հունիս 2019 Իրավական

Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն, ով հայտնի է «Վովայի Արշակ» անունով, քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցի պատճառը Հակոբյանին «քրեական հեղինակություն» անվանելն է: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում: Դատալեքսում առկա չէ տեղեկատվություն այն մասին, թե որքան փոխհատուցման մասին է խոսքը: Նշենք, որ մայիսի 22-ին «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել է Արշակ Հակոբյանի, «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի և «Թոխմախի Բաբո» անունով հայտնի Բաբկեն Ղազարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ` նրանց անվանելով  «քրեական  հեղինակություններ»: Դատալեքսում առկա տեղեկատվության համաձայն՝ Բաբկեն Ղազարյանը նույնպես հայց է ներկայացրել Իոաննիսյանի դեմ` դարձյալ պահանջելով փոխհատուցում և զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր