00:00:00

Ոստիկանություն-ԱԱԾ համատեղ պայքարի արդյունքում հանցագործություն է բացահայտվել

20:31, 07 հունիս 2019 Իրավական

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 6-ին Սայաթ-Նովայի փողոցում՝ նախկին հացի գործարանի տարածքում գտնվող 38-ամյա մի տղամարդու պատկանող փայտամշակման արտադրամասի տարածքից բաժին են տեղափոխել Թեղուտ գյուղի 42-ամյա մի բնակչի վարած «ԿամԱԶ-43101» մակնիշի բեռնատարը՝ բարձած 11 հատ տարբեր տեսակների եւ տրամագծերի 2,2 մետր երկարությամբ փայտանյութով: Ոստիկանությունից  հայտնում են, որ հայտնաբերման ժամանակ մեքենայի հետնամասում՝ գետնին ընկած առկա է եղել նույնատիպ եւս երկու փայտանյութ: Ըստ վարորդի բանավոր հայտարարության՝ փայտանյութը պատկանում է իրեն, եւ այն ձեռք է բերել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից: Նյութերի նախապատրաստման ընթացքում փայտամշակման արտադրամասի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տրամագծերի 2,2 մետր երկարությամբ երկու գերան, հաճարենու տարբեր հաստությունների եւ լայնությունների ընդհանուր՝ 3,4 խմ տախտակ: Արտադրամասի տերը հայտնել է, որ տախտակները պատկանում են իրեն, ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը կներկայացնի հետագայում, իսկ գերանները պատկանում են ընկերոջը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր