00:00:00

Դատարանը արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը

17:21, 07 հունիս 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր մասնակի բավարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքը։ «Դատարանը արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը։ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթ իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել», - դատարանում ասաց  դատավորը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քոչարյանի գույքի վրա արգելանքը դրվել էր նրան սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ:  Ավելին՝ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը հետագայում հանվել էր  խախտման մասին բարձրաձայնումից հետո։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր