00:00:00

Դատարանն կայացրել է Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին կալանավորելու որոշում

14:19, 07 հունիս 2019 Իրավական

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել Գեղամ Պետրոսյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը: Դատարանը իրավաչափ է համարել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու որոշումը. Գեղամ Պետրոսյանի պաշտպանը բողոքարկել էր իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը: Լրագրողներին այս մասին հայտնել է Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր