00:00:00

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց

04:32, 07 հունիս 2019 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը՝ նշելով նաև, որ դատարանն իրավաչափ է ճանաչել Պետրոսյանի ձերբակալման որոշումը: Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքի և խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել ժամեր առաջ: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի Մարտի իրադարձությունների ժամանակ նա սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Երեկ ուշ երեկոյան նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդություն նեիկայացվել դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր