00:00:00

Թրաֆիքինգի եւ մարդու շահագործման մեղադրանքով հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյին գտել են Երեւանում

00:09, 07 հունիս 2019 Իրավական

Հունիսի 5-ին, ժամը 19.30-ին, «Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ 41-ամյա քաղաքացի Սերգեյ Չ.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018թ հունիսի 27-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր