00:00:00

Մանվել Գրիգորյանի պաշտպանների հաղորդումը դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ

19:49, 06 հունիս 2019 Իրավական

ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝  փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ  հաղորդումը և ուղարկել Հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու։ Այս մասին Irakanum.am-ի  զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Դատախազությունը հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ»,- ասաց Խաչատրյանը: Փաստաբան Լևոն Բաղդասարյանը  հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը թույլ չի տվել տեսակցել իրենց պաշտպանյալին, ընդ որում՝ առանց որևէ պատճառաբանության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր