00:00:00

ՍԱՍ-ի Արտակն ու «Terrazza»-ի աշխատակիցները ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ

19:18, 06 հունիս 2019 Իրավական

Irakanum.am-ի ունեցած  տեղեկություններով, երեկ գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել: բացի ԱԺ նախկին պատգամավորից ոստիկանությունում բացատրություն են տվել նաեւ ռեստորանային համալիրի մի քանի աշխատակից։ Ոստիկանության ԶԼՄ-ների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունը Իսահակյան փողոցում գտնվող ռեստորանում  միջադեպի վերաբերյալ տեղեկություն է ստացել, տեղելությունները ստուգվում են։ «Մի քանի անձիք ներկայացել են ոստիկանություն,  այդ թվում նաեւ տվյալ հաստատության աշխատակիցները, տվել բացատրություննենր, հանգամանքները պարզվում են»,- ասաց Ջանոյանը, հավելելով, որ  ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրստվում  են նյութեր։ Ոստիկանությունից ոչ հերքեցին,  ոչ հաստատեցին տեղեկություններն այն մասին, որ բացատրություն տվել է նաեւ Արտակ Սարգսյանը։ Կառույցից միայն նշեցին, որ  նյութեր  են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր