00:00:00

Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին․ մանրամասներ

17:52, 06 հունիս 2019 Իրավական

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Հարապետական» խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այժմ կոմայի մեջ է։
 
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։
Irakanum.am-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, ասաց․ «Ես բժիշկ չեմ, չեմ կարող ասել՝ կոմայի մեջ է, թե ոչ, բայց կարող եմ տեղեկացնել՝ նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ ինտենսիվ բուժում է ստանում»։
 
Հիշեցնենք՝ նախորդիվ Մանվել Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը հայտնել էր, որ Գրիգորյանը բուժումներից հրաժարվելու պատճառով հնարավոր է՝ կոմայի մեջ ընկնի։ Բժիշկը նշել էր՝ Գրիգորյանը հրաժարվել է նաև ինսուլինից, որը ստանում էր մեծ չափաքանակով: Բժշկի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը հրաժարվել էր բուժումից, քանի որ վերջինիս իր կամքին հակառակ էին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։
 
Այժմ Գրիգորյանը քաղաքացիական հիվանդանոցում է գտնվում, սակայն նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց՝ չի կարող հայտնել՝ հատկապես որ հիվանդանոցում։
Հարցին՝ իսկ հիմա Գրիգորյանը բուժումից չի՞ հրաժարվում, փաստաբան Լևոն Բաղդասարյանը պատասխանեց․ «Նա երբեք չի հրաժարվել բուժում ստանալուց, ուղղակի երբ «Նաիրի» բժշկական կենտրոնում դադարեցրին բուժումը և նրան տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց, որտեղ 30-ից ավելի ծանր հիվանդություններ ունեցող մարդու համար բուժման պայմաններ չկային, այդ ժամանակ նա հրաժարվեց, թե չէ նա երբեք բուժումից չի հրաժարվել»։
 
Հարցին՝ հնարավո՞ր է՝ առաջիկայում փորձեն Գրիգորյանին արտերկիր տեղափոխել՝ բուժման նպատակով, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց․ «Այս պահին պայքարում են նրա կյանքի համար, և օրակարգում չկա ոչ մի բան՝ բացի դրանից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր