00:00:00

Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. միջնորդվել է կալանավորել նրան

16:55, 06 հունիս 2019 Իրավական

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալաված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել։ «Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հավելելով, որ  Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասը սահմանում է սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով։ Հիշեցնենք՝ հունիսի 4-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա էր ձերբակալվել։ Հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր