00:00:00

Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին ծեծի ենթարկելու գործով 3 անձ ձերբակալվել է

16:33, 06 հունիս 2019 Իրավական

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել Քաշաքաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանի ծեծի առնչությամբ. «Սույն թվականի հունիսի 5-ին հաղորդագրություն էինք տարածել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար 1984թ ծնված Է.Զ-ին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։ Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ` 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն և 1975թ ծնված Ա.Ե-ն ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է»։ Հիշեցնենք, որ Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին: Սամվել Բաբայանի գրասենյակն էլ հանդես գալով հայտարարությամբ նշել էր, որ Զաքարյանը հարվածել է իրենց կողմնակիցներից մեկին, իսկ կողմնակիցը պարզապես հրել է Զաքարյանին՝ ինքնապաշտպանության նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր