00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանը 102-րդ ռուսական ռազմաբազայում գտնվող Ա․ Ռազգիլդեևի պահման պայմանները դեռ չի դիտարկել

14:48, 06 հունիս 2019 Իրավական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ջ․ Ղուկասյանի մահվան դեպքով սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել դեռևս 2018թ․ դեկտեմբերին, սակայն մինչ օրս չի հանդիպել մեղադրյալ Ա․ Ռազգիլդեևին, չի դիտարկել նրա պահման պայմանները։ Այս հարցով Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել դեռևս 2019թ․ հունվարի 21-ին։ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացրել էին, որ դիմումն ուսումնասիրվում է, և որ Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. դեկտեմբերի 14-ին իր նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել և համապատասխան քրեական հետապնդման մարմնից անհրաժեշտ պարզաբանումներ պահանջել: Այդ ուղղությամբ ՄԻՊ աշխատակազմի ձեռնարկած գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ․ ապրիլի 19-ին կրկին դիմել են Պաշտպանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր