00:00:00

Մեկ օրում բացահայտvել է հանցագործության 63 դեպք

02:33, 06 հունիս 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 7, ապօրինի ծառահատման և ծեծի 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու կաշառակերության 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստման, ինքնիրավչության, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, առանց հափշտակելու նպատակի տրանսպորտային միջոցին ապօրինաբար տիրանալու և ահաբեկչության մասին կեղծ ահազանգ տալու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր