00:00:00

Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի դատական գործերի մասին

18:09, 05 հունիս 2019 Իրավական

Ինչպե՞ս են ընթանալու Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի և այլոց աղմկահարույց դատական գործերը, մինչև բարեփոխումներն ի կատար ածվեն դատական համակարգում: Այս հարցն այսօր ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ես պատկերացնում եմ, որ այդ գործերը պետք է ընթանան բոլորի իրավունքների լիարժեք պահպանությամբ»,- ասաց Ն.Փաշինյանը: Նա կարևորեց, որ փաստաբանների, պաշտպանների գործունեության համար պետք է բոլոր անհրաժեշտ երաշխիքները ձևավորվեն. «Պաշտպանների վերաբերյալ չպետք է թույլ տալ որևէ նեգատիվ, վիրավորական, ատելության որևէ արտահայտություն: Եվ բոլորի իրավունքների պաշտպանությամբ պետք է ընթանան և պետք է երաշխավորվի կողմնակի ազդեցությունը դատարանների վրա»: Վարչապետը նշեց, որ դատարանների վրա ազդեցությունների հետ կապված՝ հետաքննություն է իրականացվում, և եթե պարզվի, որ ոչ մի ազդեցություն չի եղել, շատ ավելի լավ. «Հիմա պետք է ավելի զգոն լինել, որպեսզի ոչ մի կողմնակի ազդեցություն չլինի դատարանների վրա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր