00:00:00

43-ամյա տղամարդը անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ

16:18, 05 հունիս 2019 Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝  2019թ մայիս ամսին Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանում պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ: Բացի այդ, 43 -ամյա տղամարդը, պաղպաղակով շահագրգռելով մեկ այլ մանկահասակ երեխայի, Աբովյան քաղաքում գտնվող քանդված շինության տարածքում անառակաբարո գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական  վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ: Աբովյան քաղաքի 43-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր