00:00:00

Երևանում՝ Ազգային ժողովի մոտ թալանել են ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան

14:21, 05 հունիս 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում՝ «Սիրահարների այգու» դիմաց, կոտրել է ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարեկան հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Իգոր Մեսրոպյանի և ավագ հետաքննիչ Սերոբ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Ս. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Մուշեղյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր