00:00:00

Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է․ դատախազություն

21:09, 04 հունիս 2019 Իրավական

Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է: Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը  ձերբակալվել է  անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։ ՀՀ երրորդ նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է  թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր