00:00:00

Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց

19:19, 04 հունիս 2019 Իրավական

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով նրան հնարավոր չէր եղել դատարան տեղափոխել: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին ժամը 12:00-ին: Ավելի վաղ նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդմիջել էր նիստը, քանի որ իրեն միայն բանավոր կարգով էին տեղեկացրել, որ Գրիգորյանին չեն բերել դատարան վատառողջ լինելու պատճառով: Մանվել Գրիգորյանի պաշտպանները նիստի ընդմիջումից հետո դատարանին ներկայացրին Մանվել Գրիգորյանի դիմումն ու նրա վատառողջ լինելու վերաբերյալ փաստաթղթերը: ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին՝ հունիսի 3-ին, ուշ գիշեր տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր