00:00:00

Զեյնալյանը տեղեկատվություն չունի՝ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ի՞նչ կարգավիճակ են տվել

18:33, 04 հունիս 2019 Իրավական

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկատվություն չունի՝ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ի՞նչ կարգավիճակ են տվել, կամ տվե՞լ են, թե՞ ոչ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Զեյնալյանը նշեց, որ որևէ դիրքորոշում չի կարող հայտնել, «եթե»-ներով չի կարող իրավիճակը գնահատել: Անդրադառնալով Վահե Գրիգորյանի ՍԴ դատավորի թեկնածու առաջադրման խնդրին՝ նախարարը նշեց, որ որևէ սահմանադրական արգելք չկա: Ըստ նրա՝ խնդիր չկա նաև նախկինում Վ.Գրիգորյանի կալանավորված լինելու հետ: «Վահե Գրիգորյանն ամբողջությամբ արդարացվել և ռեաբիլիտացվել է: Վահե Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ՄԻԵԴ վճիռ կա, որով հաստատված է նրա անմեղությունը և սա չի կարող շահարկման թեմա դառնալ: Նա արդար է և անմեղ, և շատ կարևոր ներդրում է կատարել իրավունքի զարգացման ոլորտում նաև իր գործով՝ Վահե Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով»,- ասաց Ա.Զեյնալյանը: Նա նաև նշեց, որ ԲԴԽ-ն լուծարելու օրենսդրական հիքմ չի տեսնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր