00:00:00

Չեխիայի դատարանը թույլատրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնումը

02:52, 04 հունիս 2019 Իրավական

Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցին, հաղորդում է Tyden.cz-ը: «Դատարանը հնարավոր է համարում Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան»,-ասել է նա: Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը: Պրահայի դատարանի ներկայացուցչի խոսքով՝ քիչ հավանական է, որ գերատեսչության ղեկավար Մարիա Բենեշովան այդ հարցով այլ տեսակետ ունենա: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր