00:00:00

«Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատիրոջ ահազանգի վերաբերյալ

23:33, 03 հունիս 2019 Իրավական

«Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տուժած անձից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Իսկ նախորդ դեպքով տեղեկացնում ենք, որ մայիսի 19-ին Վարդան Հարությունյանից նույնաբովանդակ ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տալուց: Ձեռնարկված միջոցառումներով և մարմնական վնասվածք հասցնելու փաստով նախապատրաստված նյութերով մայիսի 30-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի /դիմողի բողոքի բացակայության/ հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշման պատճենն ուղարկվել է քաղաքացուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր