Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եւ նրա հոր՝ Լեւոն Ջուլֆալակյանի միջադեպի վերաբերյալ նյութերով քրեական գործ հարուցել՝ հանցադեպի բացակայության պատճառով։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, ի պատասխան այն հարցի, թե ավարտեց արդյո՞ք նյութերի նախապատրաստումը եւ ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն։
Հիշեցնենք, որ քաղաքացու կողմից ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում էր ստացվել Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Հաղորդման առթիվ ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երևան քաղաքի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոով այդ նյութերը պահանջվել և ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն և քննչական ենթակայության կարգով ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ հայրը ծեծի չեն ենթարկել քաղաքացուն։ Ըստ Ջուլֆալակյանի, ով իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլի» պատգամավոր է, ասել էր, թե պարզապես խոսակցություն է տեղի ունեցել տվյալ քաղաքացու եւ իրենց միջեւ։
Արսեն Ջուլֆալակյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից է։
Irakanum.am