00:00:00

Նորածնի դին ջրատարը նետած մայրը հայտնաբերվել է

14:24, 03 հունիս 2019 Իրավական

Հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել են նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված: Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Փարաքար գյուղի մի բնակչուհի մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի մահացած դին՝ նետել է ջրատարը: Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, քաղաքացուհին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր