00:00:00

Արմավիր քաղաքում երեք մեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է

00:57, 03 հունիս 2019 Հասարակություն

Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10:00-ի սահմաներում, Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կապույտ» կոչվող կամրջի հատվածում բախվել են Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Շաքրիկյանի վարած ՎԱԶ-21140 մակնիշի, Հացիկ գյուղի բնակիչ 25-ամյա Գոռ Մանուկյանի վարած Audi A6 մակնիշի և Վեդի քաղաքի բնակիչ 37-ամյա Աշոտ Մխիթարյանի վարած Freightliner Columbia բեռնատար մակնիշի 075 AG 61 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Ա. Շաքրիկյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր