00:00:00

Վրաստանում ոչնչացրել են շուրջ 20 մլն դոլար արժողությամբ թմրանյութեր

19:51, 02 հունիս 2019 Իրավական

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոչնչացրել է անօրինական շրջանառությունից առգրավված թմրանյութերը, որոնց արժեքը «սեւ շուկայում» կազմում է 55 մլն լարի (շուրջ 19.8 մլն դոլար), հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն՝ հղում կատարելով նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությանը: Բոլոր այդ թմրանյութերն առգրավվել էին որպես ապացույցներ 737 քրեական գործերի համար: Այդ թվում՝ առգրավվել է 178.7 կգ հերոին, «Սուբուտեքսի» շուրջ 2.1 հազար հաբեր, «Կոդեինի» 590 հաբեր, «Թրամադոլի» 170 հաբեր եւ այլ թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր: Արգելված նյութերը ոչնչացրել են ֆիլտրման համակարգեր ունեցող վառարաններում բարձր ջերմաստիճանի ներքո՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության բոլոր ստանդարտները: Ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին այդ գործընթացին հետեւել են Գլխավոր դատախազության եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր