00:00:00

Զուրաբիշվիլին Փարվանա լճի մոտ խարույկ է վառել

03:57, 02 հունիս 2019 Հասարակություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ երեկոյան Փարվանա լճի մոտ մասնակցել է վրացի լուսավորիչ Սուրբ Նինոյի` Վրաստան այցելության 1700-ամյակին նվիրված միջոցառումներին: Հավատացյալների հետ նա խարույկ է վառել, որի շուրջ կատարել են ազգային երգեր ու պարեր: Առավոտյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միջոցառման մասնակիցների հետ ներկա է գտնվել Փոկայի վանքում միջոցառման խորհրդին նվիրված պատարագին, ապա միացել է 2000 ուխտավորների երթին, ովքեր անցել են Սուրբ Նինոյի երթուղով: Սուրբ Նինոն, ըստ հայկական աղբյուրների, եղել է Սբ. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագա լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք` ճգնողական կյանքը շարունակել Մցխեթա քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և բժշկել մարդկանց։ Ըստ ավանդության`կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդ Նանա թագուհուն։ Ըստ վրացական աղբյուրների՝ Սուրբ Նինոն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ։ Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր