00:00:00

«Ինստագրամ»-ով ստացել է կնոջ մերկ լուսանկարը եւ այն չհրապարակելու սպառնալիքով փող էր պահանջել. մանրամասներ

20:45, 01 հունիս 2019 Իրավական

Մայիսի 31-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Գավառի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ 2018թ. հոկտեմբերին իրեն ծանոթ տղամարդու պահանջով «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով մերկ լուսանկար է ուղարկել: Ոստիկանությունից հայտնում են, որ 2019թ. հունվարին տղամարդը լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակելու սպառնալիքով կնոջից պահանջել է 200.000 դրամ։ Գումարի դիմաց ստացել է ոսկյա մատանի եւ մեկ զույգ ականջօղ։ Երկու ամիս անց, նույն սպառնալիքով, նորից պահանջել է 200.000 դրամ եւ գումարի դիմաց կինը տվել է իր հարսանեկան մատանին: Գավառի ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են։ Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր