00:00:00

Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում. Շարմազանով

19:45, 01 հունիս 2019 Իրավական

Վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նեշել է. «Հունիսի 7-11-ը Նախիջեւանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ: Վեջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են եւ ակնհայտ է, որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ : Նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջեւանի հատվածում: Սա բացահայտորեն չի կարող չմտահոգել հայկական կողմերին: Մյուս կողմից ակտիվացման հերթական փորձն են կատարում ոչ անհայտ սորոսական, գրանտակեր գործիչները, որոնց թիրախում հերթական անգամ հայտնվել են պետական ինստիտուտները: Սա հստակ նպատակ ունի թուլացնել Հայաստանի պետական ու ազգային անվտանգությունը: Պետք է գիտակցել՝ Հայաստանի պետական եւ ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից եւ թույլ չպետք է տալ Ադրբեջանի, Թուրքիայի եւ գրանտակեր, հակապետական ուժերի ակտիվացումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Հ.Գ. Գրառումս գրելու ընթացքում տեղեկացա, որ ադրբեջանցիների դավադիր կրակոցից հայ զինվոր է սպանվել... Հ.Հ.Գ. Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում: Ժամանակն է մի կողմ դնել խմբային -կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր