00:00:00

Բացել են փականն ու բակից 300 հատ տուֆ քար գողացել. Ժամեր անց գողությունը բացահայտվել է

18:40, 01 հունիս 2019 Իրավական

Մայիսի 31-ին, ժամը 19.00-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հասմիկի փողոցի տներից մեկի բակից քարեր են գողացել: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 10-ից մինչեւ մայիսի 31-ը, բացել են նշված տան դարպասի կախովի փականը, բակից գողացել 300 հատ տուֆ: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Հասրաթյան փողոցի բնակիչ Ոսկան Մ-ն: Նույն օրը ժամը 19.40-ին նա բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր