00:00:00

Պարզվել է, որ ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող 24-ամյա Ալբերտը 5 ամիս է Արցախի ոստիկանության մեկուսարանում է

19:31, 31 մայիս 2019 Իրավական

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մայիսի 30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 24-ամյա Ալբերտ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի եւ 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, ներկայումս գտնվում է ԱՀ ոստիկանության ՔԿՎ-ում։ Ոստիկանությունից հայտնում են, որ հաստատվել է, որ Ալբերտ Հ.-ն 2018թ. դեկտեմբերի 30-ից առ այսօր գտնվում է ԱՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանում որպես ամբաստանյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր