00:00:00

Դատարանը Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով դարձյալ որոշում կկայացնի

16:17, 31 մայիս 2019 Իրավական

NEWS.am–ի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի հունիսի 3–ին։ Նշենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել: Նման պայմաններում գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր