00:00:00

Թալանել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը

02:30, 31 մայիս 2019 Իրավական

Երեկ 13.00-ից մինչեւ 17.00-ն ընկած ժամանակահատվածում թալանել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը, որը գտնվում է «Սիլաչի» կոչվող թաղամասում։ NEWS.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ պատճառվել է 1.2 միլիոն դրամի վնաս։ Նրա խոսքով՝ հիմնականում տեխնիկա են գողացել՝ «MacBook» համակարգիչ, IPad եւ երկու անվանական ատրճանակ․ «11 տարի է՝ ապրում եմ այդտեղ, առաջին անգամ է նման դեպք տեղի ունենում։ Հարեւաններն էլ են ասում, որ վաղուց նման դեպք չի եղել»։ Դերասանը պատմեց նաեւ, որ բնակարան են մտել հարմարեցված բանալիով, փակ է եղել միայն ներքեւի կողպեքը․ «բարեբախտաբար տանը մարդ չի եղել»։ Ստեփան Ղամբարյանը դիմել է իրավապահ մարմիններին, բայց հույսը, որ կբացահայտեն, մեծ չէ. «Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքերը չեն բացահայտվում»։ Ինչ-որ մեկի վրա դերասանը չի կասկածում եւ չի էլ կարծում, թե կարող էին ծանոթ մարդիկ լինել. «Կամ տարբեր խմբեր են կամ համաներումն է աշխատել, չգիտեմ»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր