00:00:00

Կլինիկայի դուռը բաց է եղել. 40-ամյա տղամարդը գիշերով գողացել է բջջային հեռախոս, սոցքարտ ու այլ փաստաթղթեր

01:32, 31 մայիս 2019 Իրավական

Մայիսի 22-ին անասնաբուժական մի կլինիկայի բժիշկ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձը, օգտվելով կլինիկայի դուռը բաց լինելու հանգամանքից, աշխատասենյակից գողացել է իր բջջային հեռախոսը, անձնագիրը, սոցքարտը եւ այլ փաստաթղթեր: Ոստիկանությունից  հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզներն ու հետաքննության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով մայիսի 29-ին իր տնից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր